Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշիի հետ և այդ հանդիպման ժամանակ հայտարարել է առաջիկայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան) ձևաչափով հանդիպումների մասին։
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Ադրբեջանի նախագահը կարևորել է տարածաշրջանային խնդիրների լուծումը հենց տարածաշրջանի երկրների մասնակցությամբ։