Պաղեստինյան «Համաս» խմբավորման ռազմական հրամանատար Մուհամմադ Ալ-Դեյֆը հայտնել է, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է 5 հազար հրթիռ։ Այս մասին գրում է Al Arabiya-ն՝ հղում կատարելով նրա հաղորդագրությանը։
Բացի այդ, հեռուստաալիքը նշում է, որ «Համասը» հայտարարել է Իսրայելի դեմ լայնածավալ գործողության մեկնարկի մասին։ Նա պաղեստինցիներին կոչ է արել զենք վերցնել։
Իսրայելական զինվորականները հայտնել են, որ «Համասի» մի քանի զինյալներ ներխուժել են Իսրայելի տարածք։ Բացի այդ, պաղեստինյան խմբավորումը պնդում է, որ պատանդ է վերցրել հինգ իսրայելցի զինվորների։