Ռուպերտ Մերդոկի՝ վերջերս փակված News of the World պարբերականը հետեւել է Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամին,- հաղորդում է BBC-ն: Այս մասին պատմել է մասանվոր խուզարկու Դերեք Ուեբը, որն էլ հենց զբաղվել է թագավորական ընտանիքի անդամներին հետեւելու գործով:Լրտեսվողների թվում են եղել Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը, դերասանուհի Անջելինա Ջոլին, երաժիշտ Փոլ Մաքքարթնին, արքայազն Հարրիի նախկին ընկերուհին, ֆուտբոլի մարզիչ Ժոզե Մոուրինյոն եւ անգամ Դենիել Ռեդքլիֆի ծնողները:Ուիլյամին խուզարկուն հետեւել է 2006 -ից Գլոստերշիրի կոմսություն նրա այցելությոան ժամանակ: Մի քանի ամիս առաջ հայտնի դարձավ, որ գաղտնալսվել են արքայազն Ուիլյամի հեռախոսային խոսակցությունները:
Արքայազն Ուիլյամին հետեվել են
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ