Պաղեստինցի գրոհայինները ներթափանցել են Իսրայելի հարավային շրջաններ և հրթիռներ են արձակել Գազայի հատվածից շաբաթ օրը անակնկալ հարձակման արդյունքում, որի պատասխանատվությունը ստանձնել է իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը, հայտնում է Reuters-ը:
ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան զինվորական հրամանատար Մոհամմադ Դեյֆը հայտարարեց ՀԱՄԱՍ-ի գործողության մասին՝ կոչ անելով ամենուրեք պաղեստինցիներին պայքարել:
«Սա ամենամեծ ճակատամարտի օրն է՝ վերջ դնելու երկրի վրա վերջին օկուպացիային»,- ասել է նա՝ հավելելով, որ արձակվել է 5000 հրթիռ։
Մեկ իսրայելցի կին է զոհվել, հայտնում են արտակարգ իրավիճակների ծառայությունները, երբ շտապօգնության բրիգադները տեղակայվել են Գազայի հատվածի շրջակա տարածքներում, և ամբողջ Իսրայելում, ներառյալ Երուսաղեմը, հնչել են ազդանշաններ:
Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ զինված անձինք կրակ են բացել անցորդների վրա Իսրայելի հարավային Սդերոտ քաղաքում, իսկ սոցիալական ցանցերում շրջանառվող կադրերը ցույց են տալիս քաղաքի փողոցներում բախումներ:
Օֆելյա Հովհաննիսյան