
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Արցախի հայաթափումից հետո Հայաստան տեղափոխված արցախցի պատգամավորներն այս օրերին պարբերաբար հավաքվում, քննարկումներ են անցկացնում եւ հանդիպումներ են ունենում քաղաքական եւ փորձագիտական տարբեր շրջանակների հետ:
Հանդիպումների ժամանակ էլ քննարկում են Արցախում տեղի ունեցած վերջին ցավալի իրադարձությունները եւ իրենց առաջիկա անելիքները:
Մեր տեղեկություններով՝ արցախցի պատգամավորները մտադիր են որեւէ ձեւաչափով իրենց քաղաքական գործունեությունը շարունակել նաեւ այստեղ:
Արցախցի պատգամավորները մտադիր են նաեւ առաջիկայում համատեղ ասուլիսով հանդես գալ:
Քրիստինա Մուշեղյան