Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
«Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան: ՀՀ ԱԳՆ, Իսրայելում դեսպանության միջոցով, մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, հայկական կազմակերպությունների և անհատների հետ: Ըստ անհրաժեշտության, կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է Բադալյանը։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 7-ին կատարեց Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումը։ Նրանք Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ ՀԱՄԱՍ-ի զինյալները Իսրայելի տարածք են ներխուժել պարապլաններով և պիկապներով։ Շարժումը հայտնել է 35 գերեվարված իսրայելցու մասին:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից մեկնարկած ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր առնվազն 6 մարդ զոհվել է, 200-ը ՝ վիրավորվել։