Իսրայելում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր առնվազն 6 մարդ կյանքից զրկվել է, 200-ը՝ վիրավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից մեկնարկած ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր առնվազն 6 մարդ զոհվել է, 200-ը ՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Times of Israel-ը:

«Տուժածների մի մասը ծայրահեղ ծանր վիճակում է։ Զոհվածների թվում է Շաար Հանեգևի շրջանային խորհրդի ղեկավար Օֆիր Լիբշտեյնը»,- նշում է կայքը։

Իսրայելցի զինվորականները կոչ են արել սահմանամերձ շրջանների բնակիչներին փակվել տներում, մյուսներին՝ մնալ ապաստարաններում։




Լրահոս