Մոսկվայում Իսրայելի դեսպանն ասել է, թե ինչ պատասխան է սպասվում Պաղեստինին՝ հրեական պետության վրա հարձակումների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է, որ հրեական պետության պատասխանը պաղեստինյան  գործողություններին կլինի և՛ ռազմական, և՛ քաղաքական։

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 7-ի առավոտյան արմատականներն ավելի քան երեք հազար հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, իսկ զինված ահաբեկչական խմբավորումները մտել են իսրայելական մի քանի քաղաք ու բնակավայր։

Միաժամանակ, ինչպես պարզաբանել է դեսպանը, զոհվել է ավելի քան 20 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։

«Սա, ընդհանուր առմամբ, իսկապես պատերազմական վիճակ է»,-ասել է Ցվին:

Ավելի վաղ իսրայելական բանակը հայտնել է պաղեստինցի զինյալների՝ երկիր ներթափանցելու մասին և հայտարարել «Երկաթե սրեր» հակահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Հոկտեմբերի 7-ի առավոտից Իսրայելի տարածքը կրակի տակ է, վարչապետ Բենիամին Նեթանյահուն գնացել է Թել Ավիվ, որտեղ այս իրադարձությունների ֆոնին բոլոր միջոցառումները չեղարկվել են։ Երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտնել է, որ Պաղեստինը պատերազմ է հայտարարել Իսրայելին, և հայտարարել պահեստազորայինների հավաքի մասին։




Լրահոս