Հոկտեմբերի 6-ին Սպիտակի քրեական հետախույզները տվյալներ են ձեռք բերել, որ Քարաձոր գյուղի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ «Ալաշան» կոչվող անտառամասում կատարվում է ապօրինի ծառահատում:
Նույն օրը, ժամը 21.40-ին, Քարաձորի վերջնամասում երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և իր վարած առանց համարանիշի «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվել է Սպիտակի բաժին։ Այստեղ նա հայտնել է, որ այդ օրը, ժամը 16.30-ի սահմաններում, «Ալաշան» կոչվող անտառամասում իր բենզասղոցով ապօրինի հատել է երկու կաղնի, որոնք չի հասցրել տեղափոխել:
Սեպտեմբերի 26-ին, ժամը 17-ի սահմաններում, նույն տեղամասում ապօրինի հատած ևս երկու կաղնու փայտանյութ իր մեքենայով տեղափոխել է խորդանոց: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սպիտակի քննչական բաժին: