Մեսսին վերսկսել է մարզումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինտեր Մայամիի» մարզչի օգնական Խավիեր Մորալեսը հայտնել է, որ Լիոնել Մեսսին վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում։

«Նա մարզվել է հինգշաբթի և ուրբաթ։ Ամեն օր նրա վիճակը բարելավվում է»,- Մորալեսի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

«Ինտեր Մայամին» նաև ակնարկել է ֆուտբոլիստի մասնակցությունը MLS-ի կանոնավոր առաջնության «Ցինցինատիի» դեմ խաղին՝ հրապարակելով Մեսսիի լուսանկարը՝ «կտեսնվենք վաղը» գրությամբ։

Սեպտեմբերի 21-ին «Տորոնտոյի» հետ խաղում արգենտինացին վնասվածքի պատճառով փոխարինվել էր հանդիպման 37-րդ րոպեին։ Դրանից հետո Մեսսին բաց է թողել չորս խաղ։




Լրահոս