Բորելն իսրայելցի գերիներին ազատ արձակելու կոչ է արել. նրանց թիվն անցել է 60-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտյան Գազային սահմանակից ռազմակայանի դեմ հարձակման ժամանակ Պաղեստինն իսրայելցի զինվորների է գերի վերցրել: Այս պահին առկա տվյալներով նրանց թիվն անցել է 60-ը:

ԵՄ դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ է արել անհապաղ ազատ արձակել իսրայելցի պատանդներին, որոնք առեւանգվել եւ տարվել են Գազա:

«Լուրերը քաղաքացիական անձանց մասին, որոնք պատանդ են վերցվել իրենց տներում կամ Գազայում, սարսափեցնում են: Դա հակասում է միջազգային իրավունքին։ Պատանդները պետք է անհապաղ ազատ արձակվեն»,- գրել է Բորելը Х-ի իր միկրոբլոգում։




Լրահոս