
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հայտարարել է, թե Կովկասյան տարածաշրջանում պատերազմը շարունակելու համար արդարացումներ չկան։
Նա նշել է, որ տարածաշրջանում պետք է խաղաղություն հաստատվի և չպետք է փոփոխվեն աշխարհագրական ու աշխարհաքաղաքական սահմանները։
Շտաբի պետի խոսքով, Իրանի համար կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումը։