ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Պենտագոնն Իսրայելի պաշտպանության համար կտրամադրի անհրաժեշտ ամեն ինչ:
«Մեր հավատարմությունը Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին մնում է անսասան, և ես իմ ցավակցությունն եմ հայտնում այն ընտանիքներին, որոնց հարազատները զոհվել են քաղաքացիական անձանց վրա այս նողկալի հարձակման հետևանքով», – ասել է Օսթինը։
Հիշեցնենք, որ այսօր պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Գազայի հատվածից հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելում ռազմական դրություն է մտցվել և մոբիլիզացիա հայտարարվել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը պատերազմ է սկսել Իսրայելի դեմ և ամենախիստ պատասխանին կարժանանա։