
Հոկտեմբերի 6-ին, գիշերվա ժամը 1.05-ին, անկանոն վարելու համար Երևանի Պարոնյան փողոցում պարեկները կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա։ Սյունիքի մարզի Ագարակ գյուղի բնակիչ, 24-ամյա վարորդը, սթափության զննություն չանցնելու համար, պարեկների ծառայողական մեքենայի իրերի պահման համար նախատեսված խցիկում դրել է 10 հազար դրամ:
Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտե: