
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր հեռախոսազրույց են ունեցել։ Դա կապված է եղել Գազայի հատվածից իսրայելական տարածքի զանգվածային գնդակոծության հետ։
Զրույցի ընթացքում Իսրայելի վարչապետը հայտարարել է երկարաժամկետ ռազմական գործողության անհրաժեշտության մասին։ Այդ մասին հաղորդում է հրեական պետության կառավարության մամուլի ծառայությունը։