Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նասեր Քանանին շնորհավորել է Պաղեստինի ժողովրդին և դիմադրության բոլոր խմբերին ու հոսանքներին՝ «Ալ-Աքսայի ջրհեղեղ» գործողության կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ISNA-ն։
ISNA-ին տված հարցազրույցում նա ասել է, որ շնորհավորում է պաղեստինյան ժողովրդին և «տարածաշրջանի բոլոր հակասիոնիստական դիմադրության խմբերին ու հոսանքներին, այդ թվում՝ պաղեստինյան հողում, պաղեստինյան ազգի հերոսական դիմադրության համար»: