Ժողովուրդ. Քոչարյանի առանձնատան հատվածում բջջային կապը չի գործում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Ժողովուրդ”-ը գրում է, որ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է քաղաքացիներին անհանգստացնել նաև պաշտոնավարման ավարտից հետո: “Բանն այն է, որ Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի այն հատվածում, որտեղ Քոչարյանի առանձնատունն է, բջջային կապը պարզապես չի գործում: Բայց միայն դա չէ խնդիրը: Եթե քաղաքացիները հույս ունեն, գոնե այդ տարածքից հեռանալով այնուամենայնիվ նորից հասանելի դառնալ, ապա ՌՈ աշխատակիցների բջջային կապը խափանված է ողջ օրվա ընթացքում: Իսկ պատճառն այն է, որ Քոչարյանի առանձնատան մերձակայքում տեղադրված են բջջային կապի խլացուցիչ սարքավորումներ”: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից այս կապակցությամբ հայտնել են, որ նման սարքավորումների տեղադրման հարցերով զբաղվում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Իսկ այնտեղից էլ ասել են, թե այդ հարցը տրանսպորտի ու կապի նախարարության ենթակայության տակ է:




Լրահոս