
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի և Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ այսօր Մոսկվայում մեծ հանդիսությամբ ազդարարել է Ուզբեկստան և Ղազախստան ռուսական գազի մատակարարումների մեկնարկը։
Տոկաևը հայտարարել է, որ «Ղազախստանը շահագրգռված է իր տարանցիկ ներուժի լիարժեք օգտագործմամբ և պատրաստ է էլ ավելի մեծացնել ռուսական գազի փոխադրումները»։
Ըստ ռուսական աղբյուրների՝ Ուզբեկստանի ներքին շուկայի պահանջարկը բավարարելու համար գազի լրացուցիչ ծավալների ներմուծման հրատապ անհրաժեշտություն կար։