
Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի մի շարք օբյեկտներին: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
«Կործանիչները Գազայի հատվածում հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը պատկանող մի շարք օբյեկտների: Բանակի մարտիկները հարվածներ են հասցրել երկու բազմահարկ շենքերի, որոնք օգտագործվում էին ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ահաբեկիչների կողմից ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար», – ասվում է հայտարարության մեջ: