
Մենք անցնում ենք ավելի երկարատև ծրագրերի, որոնք վերաբերում են մարդկանց տնտեսական և սոցիալական ինտեգրացիային Այդ մասին նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Երկուշաբթի՝ հոկտեմբերի 9-ին, էկոնոմիկայի նախարարությունում ժամը 16:00-ին տեղի է ունենալու հանդիպում նախարարության թիմի և ԼՂ-ից բռնի տեղահանված բիզնեսմենների միջև:
Ես կոչ եմ անում, որ այն մարդիկ, որոնք դեռևս չեն պլանավորել, անպայման միանան, և մենք առարկայական քննարկում կունենանք, թե ինչպես օգնենք ձեռնարկատերերին, բիզնեսմեններին՝ վերսկսել իրենց բիզնեսը ՀՀ-ում»,- ասաց Վահան Քերոբյանը: