Գրետա Սարգսյանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վազգեն Սարգսյանի մայրը` տիկին Գրետա Սարգսյանը,  դեռ «Նաիրի» բժշկական կենտրոնում է. Armlur.am լրատվականի թղթակցին հայտնեց Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին: Նրա խոսքով` Գրետա Սարգսյանի վիճակը կայուն է,  չկա բացասական դինամիկա, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Թեև հարազատներին թույլատրվում է այցելել հիվանդին, սակայն վերջինս չի կարող նրանց հետ խոսել, քանի որ մասնագետներն ախտորոշել են ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, որն արտահայտվել է իշեմիկ ինսուլտով:

Թե տիկին Գրետան  որքան կմնա հիվանդանոցում, Անատոլի Գնունու խոսքով`ցույց կտա հիվանդության ընթացքը:




Լրահոս