
ԱՄՆ վարչակազմը հերքել է այն պնդումները, թե ինքը ֆինանսավորել է Իսրայելի վրա հարձակումը։ Այս մասին ասել է Սպիտակ տան խոսնակ Էնդրյու Բեյթսը:
«ԱՄՆ-ի միջոցներից ոչ մի ցենտ չի ծախսվել: Դրանք կարող են ծախսվել միայն որոշ մարդասիրական ապրանքների վրա, ինչպիսիք են սննդամթերքը և դեղորայքը»,- գրել է Բեյթսը X սոցիալական ցանցում:
Մինչ այս հանրապետական սենատոր Ռիկ Սքոթն ասել էր, որ վարչակազմը հովանավորել է հարձակումը՝ ապասառեցնելով Իրանի համար միջոցները: