
Աֆղանստանում հզոր երկրաշարժերի հետևանքով զոհվել է 500 մարդ։ Այս մասին այսօր հայտնել է Կարմիր մահիկի ներկայացուցիչ Էրֆանուլլա Շարաֆզոյը։
Բազմաթիվ ստորգետնյա ցնցումներ են տեղի ունեցել շաբաթ օրը Հերաթ քաղաքից 35 կմ հյուսիսարևմուտք, որոնցից մեկի ուժգնությունը կազմել է 6,3 մագնիտուդ, հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS):