
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից ի վեր Գազայի հատվածում ոչնչացվել է ՀԱՄԱՍ-ի ավելի քան 400 գրոհայինների, տասնյակները գերվել են:Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը:
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին նաև հայտարարել է, որ իշխանությունները 24 ժամվա ընթացքում կտարհանեն Գազայի սահմանի մոտ գտնվող իրենց բոլոր բնակիչներին:
«Իսրայելը 24 ժամվա ընթացքում տարհանելու է Գազայի սահմանին մոտ գտնվող քաղաքներում բնակվող բոլոր բնակիչներին», – այսօր այդ մասի հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը: