
Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ հրաժարական կտա այն բանից հետո, երբ խորհրդարանն ընդունի Եվրամիության կողմից առաջարկվող հակաճգնաժամային միջոցառումների փաթեթը։Ավելի վաղ նա հանդիպել է Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոի հետ եւ քննարկել կառավարության հրաժարականի հարցը։Բեռլուսկոնիի ընդդիմախոսներից մեկը՝ Պիեր Լուիջի Բերսանին, ասել էր, որ Բեռլուսկոնին պետք է հրաժարական տա։