
Արցախից Հայաստան տեղափոխված երեխաների գրեթե 40 տոկոսն արդեն տեղավորվել է Հայաստանի դպրոցներում: Այս մասին այսօր ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
«Բոլոր համայնքներում և մարզերում նրանց տրամադրվում են տաք սնունդ, հիգիենիկ պարագաներ, դեղամիջոցներ։ Դրան զուգահեռ կազմակերպվում է նաև կրթական գործընթացը»,- հայտնել է Բաղդասարյանը: