
Եգիպտոսում միջադեպ է գրանցվել իսրայելցի զբոսաշրջիկների մասնակցությամբ։
Ալեքսանդրիա քաղաքում ոստիկանը կրակ է բացել իսրայելցի զբոսաշրջիկներին տեղափոխող մեքենայի վրա, հայտնում է Associated Press-ը։
Ըստ Եգիպտոսի Ներքին գործերի նախարարության, զոհվել է երեք քաղաքացի՝ երկու իսրայելցի և մեկ եգիպտացի, ևս մեկ մարդ վիրավորվել է։