
Հոկտեմբերի 8-ին, ժամը 11։25-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը:
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Թ. Կ.-ին (ծնված 1960 թ․) պատգարակով (մոտ 300 մ) մոտեցրել են փրկարարական ավտոմեքենային։
Պարզվել է, որ քաղաքացի Ա. Հ.-ն (ծնված 1995 թ․) նույնպես վատ ինքնազգացողություն ունի․ իջեցնելու և իր ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Փրկարարները Թ. Կ.-ին և Ա. Հ.-ին փրկարարական ավտոմեքենայով իջեցրել և մոտեցրել են անձնական ավտոմեքենաներին։