«Սով». Ասադի նոր զենքը պատերազմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սիրիական կառավարությունն այժմ էլ որպես պատերազմի զենք գործածում է սովը»,-արձանագրում է Amnesty International-ը, գրում է BBC-ն:

Կազմակերպության պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ Սիրիայի Յարմուկ ճամբարում ամենաքիչը 128 մարդ է զոհվել սովից, իսկ հազարավոր մարդիկ շարունակում են պայքարել դրա դեմ:

Մարդիկ վախենում են դուրս գալ փողոց՝ սնունդ հայթայթելու, քանի որ վախենում են սպանվելուց: Գրանցվել են սննդի համար կռվի դեպքեր մի շարք ճամբարներում, որոնցից ամենախոշորը եղել է հենց Յարմուկ ճամբարում:

Հիշեցնենք, որ սիրիական ճգնաժամը շարունակվում է ավելի քան 3 տարի, որին արդեն զոհ են գնացել կամ երկիրը լքել միլիոնավոր մարդիկ:




Լրահոս