«Հանրապետություն» կուսակցությունը կառաջադրի՞ քաղաքապետի թեկնածու․ այսօր վերջնական որոշում կկայացնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունն այսօր՝ ժամը 14.00-ին, պատրաստվում է քաղխորհրդի նիստ անել:
Տեղեկացանք, որ նիստին քննարկվելու են վաղը սպասվող քաղաքապետի ընտրության հարցով ավագանու նիստի հետ կապված հարցեր:
«Հանրապետություն» կուսակցությունը վերջնական որոշում կկայացնի, թե ինչպե՞ս են քվեարկելու վաղվա նիստին՝ կրկին առաջադրելու՞ են Արտակ Զեյնալյանի թեկնածությունը, թե՞ քվեարկելու են Տիգրան Ավինյանի թեկնածության օգտին:

Եթե «Հանրապետություն»-ը թեկնածու չառաջադրի, ապա քաղաքապետի միակ թեկնածուն կլինի Տիգրան Ավինյանը:
Այս դեպքում, նրա՝ քաղաքապետ ընտրվելու համար անհրաժեշտ կլինի ընդամենը 27 ձայն, իսկ ՔՊ-ն և «Հանրապետություն»-ը միասին ունեն 32 ձայն:

Նշենք, որ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը և «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել են, որ չեն գալու նիստին, որպեսզի քվորում չապահովեն:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս