
ՄԱԿ-ի առաքելությունը երկրորդ անգամ է ժամանել Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտնում է APA-ն։
Առաքելության մանրամասները, ժամկետները և կազմը չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ առաքելությունն արդեն մեկ անգամ եղել է Ադրբեջանի կողմից գնդակոծված ԼՂ-ում և հրապարակել խիստ մտահոգիչ հետևյալ հայտարարությունը. «ՄԱԿ-ի թիմը տեղական համայնքների ներկայացուցիչներից լսեց, որ Ղարաբաղում մնացել են 50-1000 էթնիկ հայեր: Նրանք որևէ հաղորդագրություն չեն լսել վերջին հրադադարի հաստատումից հետո խաղաղ բնակչության նկատմամբ ուժի կիրառման վերաբերյալ, չեն տեսել սպանված ընտանի կենդանիներ կամ անասուններ, ինչպես նաև՝ գյուղատնտեսական ենթակառուցվածքի ոչնչացման հետքեր»: