«Ռիա Նովոստի»-ի տեղեկություններով՝ ԱՄՆ-ը մշտապես զենք և զինամթերք է մատակարարել Իսրայելին, որն էլ օգտագործել է Պաղեստինի դեմ և արդյունքում Պաղեստինը հայտնվում է բլոկադայի մեջ, այնպիսի բլոկադայի, ինչպիսին օրինակ Արցախում էր՝ գծում են սահմաններ, բացում անցակետեր և թույլ տալիս, որ այդ անցակետերով անցկացնեն միայն այն, ինչը որ իրենք են ուզում:
Բնականաբար բլոկադայի պայմաններում Պաղեստինը չուներ ո՛չ զենք, ո՛չ զինտեխնիկա, ոչ էլ անգամ լույս, քանի որ Իսրայելը այնպես արեց, որ Պաղեստինը դրանից էլ զրկվի:
Ժամանակին ձևավորված է լինում «ՀԱՄԱՍ» խմբավորումը: «ՀԱՄԱՍ»-ը համարվել է իբրև ահաբեկչական կազմակերպություն ԱՄՆ-ի, Կանադայի, ԵՄ-ի, Իսրայելի և Ճապոնիայի կողմից, բայց ըստ արաբական երկրների «ՀԱՄԱՍ»-ը համարվում է վրիժառուների խումբ:
Այս խումբը ի վերջո տեսնելով, որ բլոկադայի և տարբեր ճնշումների ներքո չեն կարող այլևս դիմակայել, սկսում են արդեն պայքարել, սակայն հարց է առաջանում, թե ինչպես են կարողացել բլոկադայի պայմաններում զինվել, և դա Իսրայելը չի նկատել:
Այստեղ արդեն կարող ենք խոսել Իրանի մասին, քանի որ շատերին է հետաքրքրում, թե ինչու էր Իրանը ցնծում, երբ Պաղեստինը հարձակվեց Իսրայելի վրա: Իրանը գրեթե միշտ շատ վատ հարաբերություններ է ունեցել Իսրայելի հետ, ուստի Պաղեստինի զինելու գործը ստանձում է Իրանը: Քանի որ անցակետերով զենք անցկացնելը հնարավոր չի եղել, Իրանը զենք պատրաստելու համար նախատեսված բոլոր գործիքները մաս-մաս ուղարկում է Պաղեստին: Իրանին հաջողվում է զենք և հրթիռ արտադրելու համար նախատեսված բոլոր գործիքները ծովով, անցակետերով, թունելներով հասցնել Պաղեստին:
«ՀԱՄԱՍ» կազմակերպության ներկայացուցիչները ծածուկ սկսում են պատրաստել հրթիռներ: Եվ ահա տեսնում ենք, թե ծածուկ պայմաններում պատրաստած հրթիռները Պաղեստինը ինչպես օգտագործեց:
«ՀԱՄԱՍ» խմբավորումը պնդում է, որ սա վրեժ է, իրենց հանել են իրենց տներից, պահել բլոկադայի մեջ և այս ամենով վերջ կդրվի ամեն բանի:«Համաս» խմբավորման անդամններն արդեն անցան նաև Թել Ավիվը, նրանք վերցնում են գերիներ, պայթացնում ամեն բան, չեն խնայում ոչինչ:
«ՀԱՄԱՍ» -ի բարձրաստիճան զինվորական հրամանատար Մոհամմադ Դեյֆը ասել է, որ «Սա ամենամեծ ճակատամարտի օրն է՝ վերջ դնելու երկրի վրա վերջին օկուպացիային»:
Օֆելյա Հովհաննիսյան