«Խաղաղության պայմանագրում պետք է հստակ ամրագրվեն Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների ու անվտանգության հարցերը». Գալուզին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը լայնածավալ հարցազրույց է տվել՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում վերջին էսկալացիային, հայ-ռուսական և հայ-ադրբեջանական հարաբերություններին, ինչպես նաև հայ-ադրբեջանական խաղաղության բանակցության պայմանագրերին․

«Խաղաղության պայմանագրի նախապատրաստումն ու ստորագրումը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ճանապարհային քարտեզի կարևոր մասերից է, որը մշակել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները։ Մենք միշտ պատրաստ ենք օգնել Ադրբեջանին և Հայաստանին՝ մշակել այս փաստաթուղթը փոխընդունելի հիմունքներով, որպեսզի այն իսկապես լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն, հավասարակշռված, երկարաժամկետ խաղաղ կարգավորում երաշխավորող փաստաթուղթ։
Մենք ելնում ենք խաղաղության պայմանագրում Ղարաբաղի հայ բնակչության հուսալի իրավունքների և անվտանգության ապահովման թեման հստակ սահմանելու անհրաժեշտությունից և կողմերին ներկայացրել ենք որոշակի պատկերացումներ այս առնչությամբ։ Հուսով ենք, որ դրանք պահանջված կլինեն, ինչպես պահանջված կլինի մեր տեսակետը, որ մեզ անհրաժեշտ են մեխանիզմներ՝ աջակցելու ստորագրված խաղաղության պայմանագրի հետագա իրականացմանը։ Այնպիսի մեխանիզմ, որը չէր վնասի Հայաստանի ու Ադրբեջանի ինքնիշխանությանը ու անկախությանը», հայտարարել է Գալուզինը։




Լրահոս