Շտապօգնության վարորդը դանակահարել է հիվանդի հարազատներին. ինչ է կատարվել Նոր Խարբերդի 87 հասցեում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արշակ Վլադիմիրի Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գառնիկ Խաչիկի Գանելյանին պատճառել է
մարմնական վնասվածք, որն առաջացրել է առողջության կարճատև քայքայում:

Այսպես.
2022 թվականի սեպտեմբերի 24-ին՝ժամը 17:40-ի սահմաններում, «Շտապօգնության» ՓԲԶ-ի 4-րդ ենթակայանում գրանցված կանչի հիման վրա հերթապահ բժշկուհի Հերիքնազ Անտոնյանը, բուժակ էդուարդ Զիրաքյանը և վարորդ Արշակ Մարկոսյան շտապօգնության մեքենայով մեկնել են Երևան քաղաքի Նոր Խարբերդ հողամաս 87 հասցե և բուժօգնություն ցուցաբերել Անգելինա Դանիելյանին:Այնուհետև Գառնիկ Դանիելյանի և բուժանձնակազմի միջև հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Արշակ Մարկոսյանը շտապօգնության մեքենայի վարորդի նստատեղից վերցնելով դանակ՝ հարվածներ է հասցրել Գառնիկ Դանելյանի պարանոցին և ձեռքին, որից հետո, Արշակ Մարկոսյանը, վագոն-տնակի մուտքի մոտից վերցնելով ապակյա տարրա, հարվածել է Գառնիիկ Դանելւանի գլխին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով՝ աջ բազկի, ձախ թուլակողի շրջանների քերծվածքների, ձախ գագաթային, գագաթունքային, պարանոցի, աջ արմնկահոդի շրջանների կտրված վերքերի ձևով:

Քնար Մանուկյան




Լրահոս