ՖՈՏՈ. Հետաքրքիր սյուժեներով, գլխապտույտ իրադարձություններով. ինչպես են թարգմանվում կորեական դորամաները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ARMFilm» կայքը հայաստանում առաջին օնլայն հարթակն է, որը ներկայացնում է ոչ միայն մշակույթային, ուսուցողական, տնտեսական և համեղ ուտեսներ պատրաստելու մասին հետաքրքիր նյութեր, այլ նաև ֆիլմեր ոչ միայն հայկական այլ նաև արտասահամանյան՝ հիմնականում կորեական:

«ARMFilm» կայքի այցելուների առջև բացվում է դորամա–ասիական սերիալների զարմանալի աշխարհ՝ հետաքրքիր սյուժեներով, գլխապտույտ իրադարձություններով, զգացմունքային տեսարաններով և վառ, հիշարժան հերոսներով: Իսկ թե ինչպես ծնվեց այս կայքը և ինչ նախապատմություն ունի, մեզ պատմեց կայքի հնչյունավորող Տաթև Սիրունյանը։

(Լուսանկարը ՝ Տաթև Սիրունյանի արխիվից)

«2015 թվականին աշխարհի տարբեր երկրներից մի խումբ հայեր որոշեցին բացել «ARMFilm» կայքը, որի գլխավոր նպատակը հայալեզու կոնտենտը մեկ կայքում հավաքելն էր։ Կայք, որը կլիներ գեղեցիկ, բազմաֆունկցիոնալ ու հասանելի օգտագործման համար։ Իսկ արդեն 2019-2020 թթ-ից ես միացա «Արմֆիլմ»-ին: Իմ սիրելի գործընկեր Գագիկ Մեհրաբյանի շնորհիվ իմացա կայքի հայտարարության մասին,  կարծեմ Քովիդի ժամանակ էր, միացա իրենց թիմին, ու չէի էլ մտածում, որ ուղղակի սիրողական թարգմանություններ անելը կդառնա իմ մշտական ու սիրելի աշխատանքը։

Թեև մեծ ռեսուրս որպես էդպիսին չունեն, բայց դիտելիությունը բավականին մեծ է, ArmLur.am-ը փորձեց հասկանալ, թե ինչպես ծնունդ տվեցին այն մտքին, որ պետք է ֆիլմեր թարգմանել, այն էլ կորեական, ի՞նչ վախեր և ռիսկեր կար այս գործում, պարզաբանում է Տաթևը.

«Ցավալի էր տեսնել, որ տարբեր լեզուներով սիրողական թարգմանությունները այդքան հետաքրքրում էին հայերին, սակայն մենք չունեինք մեր մայրենի՝ հայերեն լեզվով սիրողական թարգմանությամբ զբաղվող կազմակերպություններ կամ կայքեր։ Այս պահին մեր նպատակն է հայալեզու սիրողական կրկնօրինակումը դարձնել այնքան սիրված, որ այլ լեզուներով դիտելու ցանկություն պարզապես չառաջանա մարդկանց մոտ։ Վախեր չեն եղել երբեք, բայց միշտ գիտակցել ենք՝ դժվար ճանապարհ է, պետք է սկսել զրոյից ։Փառք Աստծո, տարբեր դժվարությունների միջով անցնելով արդեն ունենք լավ արդյունքներ, իսկ ձեռք բերած մակարդակը շատ բարձր է համարվում սիրողական գործունեության համար», – նշեց նա։

Մասնագիտական ուղղվածությունը Տաթևին ավելի շատ օգնում է իր գործը արդյունավետ անել. «2 բուհ եմ ավարտել։ Առաջին մասնագիտությամբ մշակութաբան եմ, իսկ որպես մագիստրոս՝ լրագրող, հաղորդավար։ Կրկնօրինակման գործում ինձ շատ է օգնել լրագրողական հմտությունները, խոսքի վարպետությանը ծանոթ լինելն և մանկական իմ ամենանվիրական երազանքը՝ դերասանուհի դառնալը: Տարբեր թատերական խմբակներ հաճախելու շնորհիվ ունեմ բազային գիտելիքներ, որոնք իմ նոր գործում ինձ համար դարձան մեծ խթան, և թող պաթետիկ չհնչի, բայց աշխատանքում հաջողելու իմ ամենակարևոր գործոնը մեծ սերն է դեպի ոլորտը, ես հաճույք եմ ստանում իմ  աշխատանքից», – նշել է նա:

Կայքը վերջերս սկսեց ասիական սերիալներ թարգմանել, որոնք բավականին շատ սիրվեցին հեռուստադիտողի կողմից։ Մենք  նաև հետաքրքրվել ենք, թե ինչպես են որոշում՝ որ սերիալը թարգմանել, որը ավելի շատ կդիտեն.

«Արմֆիլմ կայքը թրենդներին համահունչ է շարժվում ու ոչ մեկի համար արդեն գաղտնիք չէ, որ ասիական արվեստը շատ է զարգացել ու դարձել երիտասարդների տարերքը։ Ուսումնասիրելով իրենց կինոաշխարհը, եկանք այն կետին, որ կարելի է փորձել: Առաջին դորաման «Իրական Գեղեցկություն»-ն էր ու ի զարմանս մեզ, այն շատ սիրվեց: Պարզվեց, որ ՀՀ – ում շատ են դիտում դրամաներ, սկսեցինք ըստ բարձր վարկանիշի, ինչպես նաև դիտողների շրջանում հարցումներ ացնկացնելու շնորհիվ ընտրել ու թարգմանել։ Բայց մի գաղտնիք ասեմ․ , իմ կարծիքը կայքը ևս հարգում է ու, եթե մի սերիալ ես շատ եմ հավանել և ցանկանում եմ, իրենք ընդառաջում են, որ դա թարգմանվի»։

ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Բաբկեն Չոբանյանը հարցազրույցներից մեկի ժամանակ (հստակ չէր նշել ոչ ոքի ) բայց ասել էր, որ ավելի լավ է չանել ոչ մի կրկնօրինակում, անելիս էլ պետք է շատ որակով անել և դերասանի այդ տեսակետին Տաթևը տեսանյութով արձագանքել էր,  խոսեցինք նաև այդ թեմայի շուրջ:

«Նախ նշեմ որ շատ մեծագույն հարգանքով ու սիրով եմ մոտենում Պարոն Չոբանյանի մանսագիտական վարպետությանը, բայց ինչպես նշեցիք, նա հարցազրույցներից մեկում խոսել էր կրկնօրինակողների մասին, «նկուղային հնչյունավորման» մասին, անուններ չտալով:  Այո, բայց ոլորտում միայն մենք ենք, ուստի ինձ իրավունք էի վերապահել հանրային կերպով հարց տալ, բայց ես չստացա պատասխան, թե ինչու պետք է կրկնօրինակմամբ զբաղվեն միայն բացառապես դերասանները (դա իր պնդումն էր), երբ օրինակ ռուսերեն կրկնօրինակում անում են գործը սիրող ու գեղեցիկ ձայն ունեցող մարդիկ, ովքեր արդեն պրոֆեսիոնալ կրկնօրինակման դերասաններ են, օրինակ Պյոտր Գլանցը, Ելենա Սոլովյովան, ու շատերը, ովքեր զարգացրել են ոլորտը ու մասնագիտությամբ դերասան չեն, ապա հարց է առաջանում, ինչու՞ ոչ մենք ։ Մի քիչ էգոցենտրիկ է հնչում մեր ավագ սերնդի պնդումներն ըստ իս», – հավելեց նա։

Տաթևից ճշտեցինք նաև արդյոք նա տիրապետում է կորերենի, քանի որ, բացի լեզվին տիրապետելուց, պետք է տվյալ երկրի մշակույթին լավ ծանոթ լինել.

«Կորեերեն չգիտեմ, մենք թարգմանում ենք ռուսերենից և անգլերենից, բայց աշխատանքի ընթացքում որոշ արտահայտություններ ու բառեր եմ սովորել արտասանել, որոնք գիտեն իրենց հարգող բոլոր դորամասերները։ Օրինակ, ես քեզ սիրում եմ կորերեն կլինի Սարանգհեյո կամ Օպպա, Օննի դիմելաձև է եղբայր, քույր, ինչպես նաև աջումա-տիկին, աջուսի-պարոն,Կամսամիդա- շնորհակալություն, կամ հենց օրինակ բարև ձեզ – Անյոասեհո։ Հուսով եմ՝ ճիշտ եմ ինձ խիստ չդատեք մասնագետներ, իսկ մշակույթ ու պատմություն ինքս էլ կարդում եմ ու ուսումնասիրում եմ սերիալներից զատ, չնայած որ մեկ պատմական դորամա նայելով կարող եք իրենց պատմության ու ավանդույթների մասին ահռելի ինֆորմացիա ստանալ: «Կայսրուհի Կի»-ն, «Լուսնի սիրահարներ»-ը , «Հվարան»-ը վառ օրինակ ձեզ։ Ի դեպ «Լուսնի սիրահարներ»-ը թարգմանվել է մեր թիմի «MicroArmi»-ի կողմից հենց հատուկ «Արմֆիլմ» կայքի այցելուների համար», – հավելեց նա։

Վերջում Տաթևը խոսեց հետագա պլանների և կայքը ավելի տարբերվող ու լավը դարձնելու իրենց նպատակների մասին.

«Առաջնայինը՝ ցանկանում ենք պահել թարգմանվող նախագծերի մեծ քանակը ու տալ հայալեզու լսարանին հնարավորինս բարձրորակ կոնտենտ, որը կապահովի նրանց հաճելի ժամանցը։ Ոչինչ չենք խնայում, անում ենք ամեն բան, ներդնում ենք առավելագույն ջանքերը՝ կայքը առավել հարմարավետ ու ժամանակակից դարձնելու համար։ Բայց իմ անձնական «թաքուն» երազանքն է, որ «Արմֆիլմ»-ն հեռուստաալիք դառնա, և եթեր հեռարձակվի հեռուստատեսությամբ։ Այդպես մարդիկ կկարողանան իրենց սիրելի սերիալներն ու ֆիլմերը նայել հենց TV-ով, (չնայած կարողանում են նայել, եթե միացած է հեռուստացույցը ինտերնետին և ունի բրաուզեր), որ ավելի մեծ աշխատանքային թիմ ունենանք, ավելի զարգանանք ու լինենք ոլորտի վարպետներից մեկը»։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս