Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ժամանակացույցը ներկայումս չի ներառում շփումներ Իսրայելի և Պաղեստինի ղեկավարների հետ, սակայն անհրաժեշտության դեպքում դրանք կարող են համաձայնեցվել, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս պահին օրակարգում նման շփումներ չկան, շփումները կատարվում են դիվանագիտական գերատեսչության միջոցով, բայց անհրաժեշտության դեպքում, իհարկե, նման շփումները կարող են կազմակերպվել շատ արագ»,- լրագրողներին ասաց նա։