
«ՀԱՄԱՍ»-ը տեղեկություն է տարածել, որ Իսրայելի կողմից Գազայի հատվածի ռմբակոծության արդյունքում չորս իսրայելցի պատանդ է սպանվել։
Այս մասին Telegram-ի իր միկրոբլոգում հայտնել է «ՀԱՄԱՍ»-ի Իզեդին ալ Գասամ բրիգադների մամուլի քարտուղար Աբու Օբեյդան։
«Այսօր օկուպանտների կողմից Գազայի հատվածի ռմբակոծության հետևանքով սպանվել են թշնամու չորս գերիներ և մոջահեդ Հասամը», – ասել է նա հրապարակման մեջ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավային շրջանի վրա «ՀԱՄԱՍ»-ի հարձակման արդյունքում ավելի քան 700 մարդ է զոհվել, ավելի քան 140 իսրայելցի պատանդ է վերցվել «ՀԱՄԱՍ»-ի զինյալների կողմից։
Պատանդների թվում կան զինվորականներ, ինչպես նաև քաղաքացիական անձինք՝ կանայք, երեխաներ և ծերեր։
Օֆելյա Հովհաննիսյան