Ինչպես հաղորդում է Times of Israel պարբերականը, Իսրայելի էներգետիկայի նախարար Իսրայել Կացը կարգադրել է դադարեցնել Գազայի ջրամատակարարումը։
«Ես հրահանգներ եմ տվել անհապաղ դադարեցնել ջրի հոսքը Իսրայելից Գազա»,- ասել է նա։
Կացի խոսքով՝ էլեկտրաէներգիայի և վառելիքի մատակարարումը դադարեցվել է երկու օր առաջ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավային շրջանի վրա «ՀԱՄԱՍ»-ի հարձակման արդյունքում ավելի քան 800 մարդ է զոհվել, ավելի քան 140 իսրայելցի պատանդ է վերցվել «ՀԱՄԱՍ»-ի զինյալների կողմից։
Օֆելյա Հովհաննիսյան