Իրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեության վերսկսման վերաբերյալ միաձայն կարծիք կա։
Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասիր Քենանին՝ պատասխանելով Իրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատանքի վերսկսման մասին հարցին։
«Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի (Ադրբեջանի նախագահի՝ հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի) այցը Թեհրան կայացել է որպես երկու երկրների պաշտոնյաների միջև բանակցությունների շարունակություն, տեղի են ունեցել դրական բանակցություններ և խորհրդակցություններ։
Ե՛վ ադրբեջանական, և՛ իրանական կողմերն իրենց տեսակետն են հայտնել Կովկասում և տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների վերաբերյալ, միաձայն կարծիք կա Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատանքի վերսկսման վերաբերյալ:
Շարունակվող քննարկումների և ձեռնարկված հաջող քայլերի շրջանակներում դեսպանատունը շուտով կարող է վերսկսել աշխատանքը Թեհրանում, Իրանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններում լավ մթնոլորտ և միտում կա»,- ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը։