
Բանակցություններ են ընթանում «ՀԱՄԱՍ» խմբավորման հետ պատանդների փոխանակման շուրջ։ Բանակցությունները գլխավորում է Քաթարը։ Այս մասին տեղեկություն է տարածել Reuters-ը։
«ՀԱՄԱՍ»-ի կողմից պատանդ պահվող իսրայելցիներին պահվող պաղեստինցիների հետ փոխանակելու շուրջ բանակցությունները շարունակվում են։
Քաթարի միջնորդները հրատապ բանակցություններ են վարել «ՀԱՄԱՍ»-ի պաշտոնյաների հետ և փորձել են բանակցել իսրայելական բանտերում պահվող 36 կանանց և երեխաների ազատ արձակման համար՝ Գազայում զինյալ խմբավորման կողմից պահվող կանանց և երեխաների դիմաց:
Հաղորդվում է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնեցված բանակցությունները շարունակվում են դրական ուղղությամբ։
Օֆելյա Հովհաննիսյան