Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելու համար նոր հնարավորություններ կան․ Թուրքիայի պաշտպանության նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելու համար ստեղծվում են նոր հնարավորություններ:

«Մենք աջակցում ենք ադրբեջանական բանակի կողմից տարածքային ամբողջականությունը պաշտպանելու օրինական քայլերին», – նշել է նա։

Նա նաև նշել է, որ ներկա պահին որքան հնարավոր է ստեղծվում են նպաստավոր պայմաններ և նոր հնարավորություններ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայունության և խաղաղության հաստատման համար:

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս