«Հանրային ձայն» կուսակցությունը դեռ որոշում չունի՝ մասնակցելու՞ է վաղը կայանալիք քաղաքապետի ընտրության հարցով ավագանու նիստին, թե՞ ոչ:
ArmLur.am-ին այս մասին հայտնեց կուսակցության փոխնախագահ Վահան Ավագյանը:
Հիշեցնենք, որ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը և «Հանրային ձայն»-ը հայտարարել են, որ չեն մասնակցելու նիստին, որպեսզի քվորում չապահովեն և նիստը տապալվի:
Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է լինելու ավագանու 33 անդամի ներկայություն: ՔՊ-ն և «Հանրապետությունը» միասին ունեն 32 մանդատ: Այսպիսով, եթե «Հանրային ձայն»-ից մեկ հոգի էլ ներկա լինի, ապա քվորում կլինի և նիստը կկայանա:
Քրիստինա Մուշեղյան