Շուրջ 52 600 անձ ստացել է 100 հազար դրամական աջակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ 52 600 արցախցի ստացել է 100 հազար դրամական աջակցությունը: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:

«Մեր ծրագրի հիմնական թիրախը, գլխավոր թիրախը սեպտեմբերի 24-ից հետո տեղահանված անձինքն են: Իհարկե լինում են դեպքեր, որ մարդիկ հաշվառվում են որպես սեպտեմբերի 24-ից հետո տեղահանված, այնինչ` նրանք տեղափոխվել են Հայաստան շատ ավելի վաղ. սա պատճառներից մեկն է», – նշեց նա։:

Լինում են նաև մերժման դեպքեր և պաշտոնյան ներկայացրեց, որ կարող են լինել նաև տվյալների բազայի հետ որոշակի անհամապատասխանություններ։ «Այս դեպքում դրանք նույնպես ենթարկվում են պատշաճ ուսումնասիրության, և բավարար հիմքեր ներկայացվելու դեպքում դրանք անպայմանորեն բավարարվում են»,- ասաց նախարարի տեղակալը։




Լրահոս