
ԵԽԽՎ-ն որոշել է հրատապ ընթացակարգով քննարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ հարցը, որը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին: Այդ մասին ասված է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի Ֆեյսբուքի էջում: