
Հայաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը միացել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը՝ պարեկություն կատարելով Սոթք գյուղի մոտ։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը X-ում գրառմամբ։
«Մեր դիտորդները դեսպանին տեղեկացրել են վերջին իրադարձությունների և այն մասին, թե ինչպես է հակամարտությունն ազդում Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի տեղի բնակչության կյանքի վրա»,- ասվում է գրառման մեջ։