Ֆրանսիայի արդեն երկրորդ քաղաքացին զոհվել է Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն:
«Ֆրանսիան ցավում է իր երկրորդ քաղաքացու ողբերգական մահվան համար։ Նա դարձել է Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունների զոհը: Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում նրա մտերիմներին», – ասվում է հաղորդագրությունում:
Գերատեսչությունը ևս մեկ անգամ կոչ է արել իր քաղաքացիներին լինել զգոն և հետևել տեղական իշխանությունների ցուցումներին։