Իշխանությունը, դժվար թե, կարողանա քաղաքական կամք դրսևորել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ-ում Մարտի 1-ի դեպքերը քննող ժամանակավոր հանձնաժողովի տապալմանը, նկատեց.

«Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք շահագրգիռ էին ստանալ Մարտի 1-ի հետ կապված բոլոր պատասխանները, պիտի շահագրգիռ լինեին, որ Ազգային ժողովն օգտագործի Մարտի 1-ի գործերը քննող ժամանավոր հանձնաժողով ստեղծելու լծակը»:

Պատասխանելով այն հարցին, թե, ի վերջո, ինչ կերպ է հնարավոր բացահայտնել Մարտի 1-ի դեպքերը, նկատեց, որ կարևորը քաղաքական կամք դրսևորելն է. եթե այն լինի, ապա հնարավոր է բացահայտել մարտիմեկյան դեպքերը:

Ըստ Զոհրաբյանի, սակայն, այս իշխանությունները, դժվար թե, կարողանան քաղաքական կամք դրսևորել:

Հիշեցնենք, որ այսօր 66՝ դեմ, 46՝ կողմ և 1՝ ձեռպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովը մերժեց Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու «Հայ ազգային կոնգրես» խմբակցության նախագիծը:




Լրահոս