Քաղաքապետի ընտրությունը՝ այսօր. ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի կունենա քաղաքապետի ընտրության հարցով Երեւանի ավագանու նիստը: Ավագանու կազմ է անցել հինգ ուժ՝ ՔՊ, Հանրապետություն, Ազգակին առաջընթաց, Հանրային ձայն կուսակցություններ և Մայր Հայաստան դաշինք։

Ընդդիմադիր թեւից հանդես եկող «Ազգային Առաջընթաց» (Հայկ Մարության) եւ «Մայր Հայաստան» (Անդրանիկ Թեւանյան) ուժերը հայտարարել են, որ չեն մասնակցելու նիստին, որպեսզի նոր արտահերթ ընտրություններ տեղի ունենան, իսկ «Հանրային ձայն»-ը հայտարարել է, որ այս իրավիճակում արտահերթ ընտրություններ չի կարող լինել:

Այսպիսով, եթե այսօր «Հանրային ձայն» կուսակցությունից անգամ մեկ հոգի գնա ավագանու նիստին, ապա քվորում կլինի եւ նիստը կայանա:

Ստացվում է՝ այս պահին որոշում կայացնողը «Հանրային ձայն»-նն է:

Այսպիսով, եթե նիստը կայանում է, և որպես քաղաքապետ առաջադրվում է միայն 1 թեկնածու, ապա այս դեպքում անհրաժեշտ կլինի, որ նրա օգտին քվեարկի ավագանու 40 տոկոսից ավելին։ Ավագանու նորընտիր ցանկը հաստատված է, այն ունի 65 անդամ, ուստի եթե առաջադրվի միայն 1 թեկնածու, ապա 27 կողմ ձայնն անգամ բավարար կլինի՝ քաղաքապետ ընտրելու համար, իսկ ՔՊ-ն եւ «Հանրապետությունը» միասին ունեն 32 ձայն:

Այսինքն, եթե այսօր նիստը հայանա եւ քաղաքապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն լինի Տիգրան Ավինյանը, ապա նա առանց խոչընդոտի կընտրվի՝ ՔՊ-ի եւ «Հանրապետության» ձայներով:

Ազգային առաջընթաց կուսակցության ներկայացուցիչները վաղ առավոտից իրենց սոցցանցի էջերում բոյկոտի կոչեր են անում։




Լրահոս