ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր ընտրությունները շիկացնելու էին առանց այն էլ առկա լարված մթնոլորտը․ Ավինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկնարկել է Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը։ Գրացվել է ավագանու 37 անդամ։ Նշենք, որ նիստին ներկա են «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Հանրային ձայն» խմբակցությունները։ Իսկ «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները բոյկոտում են նիստը։

Երևանի քաղաքապետի միակ թեկնածու Տիգրան Ավինյանը նիստի ժամանակ ծավալուն ելույթ է ունեցել։ «Մեր քաղաքական թիմը երբեք չի խուսափել արտահերթ ընտրություններից։

Երկրում ստեղծված իրավիճակը, հազարավոր մեր հայրենակիցների ԼՂ-ից բռնի տեղահանումը, բոլորիս պետք է համախմբի ամեն կերպ նրանց աջակցելու, նրանց կարիքները հոգալու և սատարելու գործում:

Նոր ընտրությունները ոչնչով չէին նպաստելու դրան։ Ավելին, շիկացնելու էին առանց այն էլ առկա լարված մթնոլորտը: Այժմ, կարծում եմ, ոչ թե քարերը նետելու, այլ հավաքելու ժամանակն է»։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս