Դերասան, շոումեն Ռաֆայել Երազնոսյանը ֆեյբուքյան եւ ինստագրամյան իր էջերում տեւական դադարից հետո հրապարակել է անձնական լուսանկար՝ կից գրելով.
«Նայելով օր օրի չարացող աշխարհին՝ հասկանում ես, որ չարի դեմ պայքարի մի ձեւ կա՝ բարությունը.
բարին հայրենակցի հանդեպ, հարազատի, ընկերոջ, անծանոթի, պարզապես մարդու: Աշխարհին մանկան մաքրություն ու մարդկային բարություն է պետք»:
Նշենք, որ Ռաֆայել Երանոսյանը վերջին շրջանում չեղարկել էր իր շրջագայությունը Հայաստանի տարբեր քաղաքներում՝ պայմանավորված Արցախի ու արցախահայության հետ կապված վերջին դեպքերով, սակայն երեկ հայտարարեց, որ ովքեր գնել են տոմսեր, վերադարձնեն քանի, որ դեռ չի կարող ասել՝ իրավիճակով պայմանավորված ինչքան ժամանակով կհետաձգվեն ներկայացումները: Դերասանը իր հանդիսատեսից ներողություն է խնդրել պատճառված անհարմարության համար:
Հավելենք նաեւ, որ Ռաֆայել Երանոսյանը իր կամավորական թիմի հետ միասին հիմնել էր Unblock.AM խաղաղ նախաձեռնությունը, որի նպատակն էր Բերձորի՝ Լաչինի միջանցքի բացմանը: Կամավորական այս թիմը նաեւ արցախից եկած մեր հայրենիկցներին առաջարկում էին աշխատանքի, կրթության եւ այլ անհրաժեշտություններ:
Հիշեցնենք նաեւ, որ շուրջ մեկ շաբաթ առաջ Ռաֆայել Երանոսյանը ինստագրամյան իր էջում գրել էր, որ բոլորս էլ պետք է վերականգնենք մեր գործունեությունը.
«Սիրելի հայրենակիցներ, բնականաբար բոլորս էլ հասկանում ենք, որ այս բարդ պայմաններում մենք ուս պետք է վերսկսենք մեր աշխատանքային գործունեությունը: Հաճախ մեր աշխատանքը՝ ստեղծագործական, հումորային, շատ ավելի ակնառու է դառնում ճգնաժամային պայմաններում եւ իրականում շատ ավելի բարդ հենց մեզ համար, քանի որ մեր մտքերն ու նպատակները ուղիղ կապված են երկրում տիրող իրավիճակի հետ: ւ այս պահին հենց աշխատանքով է, որ պիտի փորձենք մեր առձեւ դրված նպատակները իրականացնել, կարողանալ հնարավորինս օգնել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, օգնել ապրել նաեւ մեզ ու մեր ընտանիքներին, փորձել ուղղել այսքան կորացած մեր մեջքը: Մենք հայ ենք, մեր հայրենիքում ենք ու միահամուռ կերպով փորձելու ենք մեր աշխատանքով ու հայրենիքին նվիրվածությամբ հաղթահարել այս ծանր ժամանակները: Ի գործ»:
Մարիամ Ղազարյան